ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սերժ Սարգսյանը Մոսկվայում է

Սերժ Սարգսյանը Մոսկվայում է
14.03.2017 | 20:58

Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում է։ Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Մոսկվայի միջազգային հարաբերութունների ինստիտուտի դասախոսների և ուսանողների հետ, նախատեսված է նրա ելությը: Իսկ վաղը Մոսկվայում կկայանան Սարգսյան-Պուտին բանակցությունները:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հայտարարել է, թե Ռուսաստանը հայաստանյան տնտեսության գլխավոր ներդրողն է և հիմնական տնտեսական գործընկերը: Ռուսաստանը Հայաստանի առանցքային գոծընկերն է մի շարք այլ ոլորտներում ևս, այդ թվում՝ էներգետիկա, տրասնպորտ։ Այս մասին ռուսաստանյան «Իզվեստիա» թերթում, իր պաշտոնական այցին ընդառաջ, գրել է Հայաստանի նախագահը: Այդ հրապարակման վերնագիրը, ի դեպ, նման է հանրապետական կուսակցության նախընտրական կարգախոսին՝ «Անվտանգություն և կայուն ժողովրդավարական զարգացում»։


Սերժ Սարգսյանն այդ հոդվածում կարծիք է հայտնում, թե հայ-ռուսական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է՝ առաջարկելով, որ երկու երկրները քննարկեն Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, նաև ռազմարդյունաբերական համատեղ համալիր ստեղծեն: Այդ համալիրը, Սարգսյանի խոսքով, կարող է դառնալ հարթակ՝ Հայաստանի հետ սահմանակից պետությունների ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հաստատման համար։
Հայաստանին սահմանակից չորս երկրներից երկուսի՝ Իրանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի խորացված համագործակցություն՝ ռազմարդյունաբերական ոլորտում: Այդ համագործակցության շրջանակում Մոսկվան արդեն իսկ միլիարդավոր դոլարների սպառազինություն է վաճառել Ադրբեջանին: Իսկ Իրանի հետ Ռուսաստանը «Ս-400» հրթիռային համակարգի վաճառքի գործարք է կնքել:


«Իզվեստիա» թերթում հրապարակած հոդվածում Սերժ Սարգսյանը խոսում է նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և տնտեսության զարգացմանն ուղղված քայլերի մասին։ Հրապարակման մեծ մասը, ի դեպ, ղարաբաղյան խնդրի և հայկական բանակի մասին է, որը, ըստ Սարգսյանի, համարվում է տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը:
ԼՂ խնդրի առնչությամբ Հայաստանի նախագահը նշում է՝ Բաքուն պետք է հասկանա, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են մեկ լեզվով: «Պատերազմը խնդիրների լուծման ճանապարհ չէ, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե շանտաժով, այլ բանակցությունների միջոցով»,- «Իզվեստիա» թերթում գրում է Հայաստանի նախագահը։

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ